Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից, փոխանցում է News.am-ը:
«Զինագործների» հավանական մեկնարկային կազմում Daily Star-ն ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ։
Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։00-ին: