Հայազգի աշխարհահռչակ 93-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 20-ին համերգով հանդես կգա Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է համերգի կազմակերպիչ Concert Studio ընկերությունը: Նշվում է, որ համերգը տեղի է ունենալու Բարսելոնայի Gran Teatre del Liceu-ում:
Նշենք, որ Ազնավուրը համերգներով հանդես է եկել աշխարհի 94 երկրներում, նա ունի 1200 երգ, նկարահանվել է 80 ֆիլմում, թողարկել՝ 294 ալբոմ: