Բրիտանական անտարկտիդյան ծառայության (British Antarctic Survey) գիտնականներն արշավ են նախատեսում իրականացնել նախկինում Անտարկտիդայի Լարսեն Ս սառցադաշտի տակ տեղակայված ծովային էկոհամակարգում, որը 120 տարի շարունակ կտրված է եղել աշխարհից, հաղորդում է Lenta.ru-ն։
Լույսը կրկին սկսել է ներթափանցել այս վայր այն բանից հետո, երբ 2017 թ.-ին սառցադաշտից մոտ վեց հազար քառակուսի կիլոմետր սառցաբեկոր է առանձնացել։
Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել նախկինում անհասանելի եղած էկոհամակարգը, նկարագրել այնտեղ հանդիպող ծովային կենդանիներին, վերցնել միկրոօրգանիզմների, ժայռերի և ծովային ջրի նմուշներ։ Ուսումնասիրության ժամանակ գիտնականները կօգտագործեն նաև արբանյակային մոնիթորինգի տվյալներ՝ էկոհամակարգի ուղին գտնելու համար։
Նշենք, որ Լարսենն Անտարկտիդայի հյուսիսային սառցադաշտերից մեկն է։