Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման աշխատանքների ընթացքում մահացել է 400 բանվոր, որոնք հիմնականում եղել են Թուրքիայի արևելյան (քրդաբնակ) շրջաններից։ Այսպիսի տեղեկություն է տարածել թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի թղթակից Մեհմեդ Քըզմազը, փոխանցում է Թերթ.ամ-ը։
Նա նշել է, որ պետությունը գումարի միջոցով փորձել է «փակել մահացածների ընտանիքների բերանը»:
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում ընդունել են բանվորների մահվան փաստը, սակայն պնդել են, որ մահացածների թիվը ոչ թե 400, այլ «ընդամենը 27 է»:
Հայտնի է, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման ընթացքում 3,5 մլն քմ տարածքում աշխատել է ավելի քան 30.000 բանվոր: