Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Արցախի՝ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի կայքէջից։
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարևորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: