Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» 3։0 հաշվով պարտության մատնեց շվեդական «Էսթերսունդ»-ին:
24-րդ րոպեին «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսին և հայտնվեց դարպասում: 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը:
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին։