Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է NEWS.am-ը:
Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման համար և Կենտրոնական և Հարավարևմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար:
Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը և «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի քանի մրցավազքային գոտիներ:
Թաթոյանը նշել է, որ մի անգամ նա մոտեցել է Հարիգյանին և ասել, որ ինքը նույնպես հայ է: «Մենք անմիջապես գրկեցինք իրար, ձեռքերը սեղմեցինք: Սկսեցինք խոսել մեր նախնիների, ընտանիքների, սննդի մասին: Նա հայի արտաքին ունի», - ասել է Թաթոյանը: