Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին, հայտնում է Նախագահի պաշտոնական կայքը:
Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ և կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար:
«Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարևոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության և մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը»,- նշել է երկրի ղեկավարը: