ՄԱԿ և ԵԱՀԿ փորձագետները համատեղ հայտարարություն են կատարել, որով քննադատել են Թուրքիայում վեց լրագրողների ձերբակալությունը, հայտնում է Reuters-ը։
«Այդ դաժան վճիռներն անընդունելի և աննախադեպ հարձակում են Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության դեմ», - հայտարարել են փորձագետներ Դևիդ Քեյը և Հարլեմ Դեզիրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի դատարանը թուրքական ԶԼՄ-ների լրագրողներին մեղավոր էր ճանաչել պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Դատապարտվածներից էին նաև «Թարաֆ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և հայտնի լրագրողներ Մեհմեթ Ալթանն ու Նազլի Իլիաքը։ Հիշեցնենք, որ Ահմեթ և Մեհմեթ Ալթան եղբայրները բազմիցս իրենց նյութերում գրել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։