Հաջորդ շաբաթ «ESPN»-ը կներկայացնի լայնածավալ հարցազրույց Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Armsport-ը:
Այս մասին հաղորդել է բրիտանական ԶԼՄ-ի լրագրող Մարկ Օգդենն իր թվիթերյան միկրոբլոգում:
Հայ ֆուտբոլիստը խոսել է Մեսութ Օզիլի հետ խաղի և «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած տարիների մասին: