Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում գտնվող 37-ամյա Ռոզանգելա Ալմեյդա դուշ Սանտոսը սեպտիկ շոկ է տարել, որից հետո բժիշկները նրան մահացած են ճանաչել:
Ինչպես հայտնում է Life.ru-ն` նրան հուղարկավորել են նույն օրը Բրազիլիայի Ռիաշան դաս Նևիս բնակավայրի մոտ գտնվող գերեզմանատանը:
Պարզվել է, որ բժիշկները սխալվել են նրան մահացած ճանաչելով, և Ռոզանգելային ողջ-ողջ են հուղարկավորել: Նա 11 օր ողջ է եղել դագաղում և ողջ այդ ընթացքում փորձել է ինքնուրույն դուրս գալ այնտեղից:
Ինչպես նշում է Daily Star-ը` տեղի սնահավատ բնակիչները կանացի ճչոցներ են լսել օրեր շարունակ, սակայն փորձել են հնարավորինս շուտ անցնել գերեզմանատան կողքով՝ վախենալով մահացածներից:
11 օր անց կնոջ հարազատներն ինքնուրույն փորել և դուրս են բերել դագաղը, սակայն արդեն ուշ է եղել.նա արդեն մահացած է եղել: Նրա ձեռքերն ու ոտքերն այդ պահին կապտուկներով պատված և արյունոտ են եղել, սակայն, դեռ տաք վիճակում են եղել: Իսկ դագաղի կափարիչի ներսի կողմից կոտրված եղունգներ են գտել:
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Սակայն կնոջ քույրը հայտնել է, որ ընտանիքը չի պատրաստվում մեղադրել բժիշկներին կատարվածի համար: