Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ամերիկացի լրագրողի հարցին պատասխանելու ժամանակ ստիված է եղել պարզաբանել Էրդողանի ասած «օսմանյան ապտակը», փոխանցում է News.am-ը։
Թիլերսոն–Չավուշօղլու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի լրագրողը հետաքրքրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությամբ, թե ամերիկյան զինվորականները դեռ չեն տեսել «օսմանյան ապտակը»։
Չավուշօղլուն, հարցին ի պատասխան, շեշտեց, որ այն ներքին լսարանի համար է եղել ասված։