Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ , 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկի մրցաշարում Աղասյանը, գրանցելով 16.35 մետր արդյունք, դարձել է մրցաշարի հաղթող:
Բալկանյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ: