Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաստատել է ղազախական այբուբենը կիրիլատառից լատինատառի անցնելու հրամանագրում փոփոխությունները, հայտնում է gazeta.ru-ն:
Հրամանագրի նոր խմբագրությունում կրճատվել է ապաթարցերի քանակը, և ավելացել է երկու տառամիացում (sh, ch):
Նախագահի կողմից հաստատված նոր այբուբեն է մտել ընդամենը 32 տառ: Կիրիլատառ ղազախական այբուբենում հաշվվում էր 42 տառ: