ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պետք է հանդիպում ունենար Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ հարավկորեական Փհենչհան այցելության ժամանակ, սակայն Փհենյանը վերջին պահին չեղարկել է բանակցությունները:
«Հյուսիսային Կորեայի պաշտոնական դեմքերը վերջին պահին որոշել են հանդիպում չանցկացնել: Մենք ցավում ենք, որ նրանք չկարողացնա օգտվել այդ հնարավորությունից», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:
Փենսի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման չեղարկման պատճառ կարող էր հանդիսանալ Փենսի հայտարարություններն Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտման և տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: