Բիլլ Գեյթսը կխաղա «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում

14:18     21 փետրվարի, 2018

Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ միլիարդատեր Բիլլ Գեյթսը կխաղա «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում, փոխանցում է «Գազետա»-ն:

Նա հանդես կգա որպես հրավիրված աստղ: Իր մասնակցությամբ սերիան կհեռարձակվի մարտին:

Գեյթսի համար սա առաջին փորձը չէ: Նա 2011թ. «Ֆրեյզեր» սիթքոմում խաղացել է իր իսկ դերը:


© armedia.am