Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան և Արցախի պետական համալսարանների միջև փոխգործակցության խնդիրներին:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարևորելով դրական այդ դինամիկայի պահպանումը նաև ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: