Transparency International-ի 2017թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը գնահատվել է 35 միավոր:
Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Իր հերթին, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է:
Կոռուպցիայի ընկալման ինդեքսը դասակարգել է 180 երկրներ և տարածքներ՝ փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:
Կոռուպցիայի ընկալման ինդեքսն օգտագործում է 0-ից մինչև 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր:
Վարկանիշում ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան և Դանիան` համապատասխանաբար 89 և 88 միավորով: Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին վարկանիշի վերջում են հայտնվել, համապատասխանաբար, 14, 12 և 9 միավորներով: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արևմտյան Եվրոպա է, որտեղ պետությունների միջին արդյունքը 66 միավոր է: Ամենավատ իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է (միջին միավորը 32 է) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում (միջին միավորը 34 է):