Կիպրոսը շարունակում է գազի որոնումները, չնայած Թուրքիայի կողմից միջամտություններին։ Այս մասին հաղորդել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։
Նրա խոսքով՝ գազի հանքավայրi բերած ցանկացած հնարավոր եկամուտ կբաժանվի Կիպրոսի բոլոր քաղաքացիների միջև՝ կղզու վերամիավորումից հետո։
Նախագահը նաև հերքել է Անկարայի քննադատությունը, թե ածխաջրածինների որոնումներում հաշվի չեն առնվում Կիպրոսի թուրքերի իրավունքները։