Վաշինգտոնը չի բացառում սիրիական հակամարտության ռազմական լուծումը և իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:
«Ռազմական լուծումը միշտ էլ քննարկվում է ցանկացած իրադրության վերաբերյալ»,- ասել է Հեյլին: Ըստ որում նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «գտնվել սիրիական հակամարտության կենտրոնում», բայց պետք է հնարավոր ամեն բան անի սիրիացինիներին օգնելու համար, որոնց նկատմամբ քիմիական զենք է կիրառվել: