«Airbus» ընկերությունը ցուցադրել է իր առաջին Alpha One Vahana տաքսու թռիչքը, հայտնում է NEWS.am-ը:
Ինչպես հայտնում են, առաջին թռիչքը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին Փենդլթոնում (ԱՄՆ, Օրեգոն նահանգ)։ Առաջին ամբողջական թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքն անցել է 16 ֆունտ (համարյա 5 մետր) տարածք և երկնքում անցկացրել է 53 վայրկյան։ Հաջորդ փորձարկման ժամանակ հեղինակները մտադիր են դրոնը հասցնել մինչև արմտյան կետ։
Alpha One-ի լայնությունը 6.2 մետր է, երկարությունը 5.7 մետր, իսկ բարձրությունը 2.8 մետր։ Այն կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ, սակայն ներսում միայն մեկ ուղևորի համար տեղ կա։ Դրոնն ամբողջությամբ էլեկտրական է։
Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին։ Airbus ընկերությունը նախատեսում է արտադրանքը շուկա դուրս բերել 2020 թվականին։