Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը, փոխանցում է NEWS.am-ը:
«Մենք նիդերլանդացի քաղաքական գործիչներին կոչ ենք անում վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց չհիմնավորված վերաբերմունքը և պատմությունը չքաղաքականացնել»,- գրավոր հայտարարության մեջ նշել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը: