Չեխիան պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ փետրվարի 24-ին Պրահայում ձերբակալված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմի արտահանձնման շուրջ։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Միխայելա Լագրոնովան, փոխանցում է РИА Новости-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սալիհ Մուսլիմի ձերբակալությունը, հույս էր հայտնել, որ Չեխիան հնարավորինս շուտ կարտահանձնի նրան Թուրքիայի:
Թուրքիայի ՆԳՆ-ն այս ամսվա սկզբին Մուսլիմին ներառել էր առավել վտանգավոր հանցագործների ցանկում: Նա մեղադրվում է Թուրքիայի ամբողջականության և միասնության նկատմամբ ոտնձգության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ: Մուսլիմի ձերբակալությանն օժանդակության համար թուրքական գերատեսչությունը 1մլն դոլար պարգևավճար էր խոստացել: