Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը նահանգապետերի պատվին Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ հայտարարել է, որ այլևս թույլ չի տա ամերիկյան դպրոցներում հրաձգություններ լինեն փոխանցում է NEWS.am-ը:
«Մենք ձեզ հետ վաղը կարևոր հանդիպումներ կունենաք: Մենք կխոսենք Պարկլենդի և անցած շաբաթ տեղի ունեցած սարսափելի միջադեպի մասին: Կարծում եմ, որ այս հարցը մենք ամենաառաջինը կքննարկենք, քանի որ մենք պետք է վերջ տանք նրան, ինչ տեղի է ունենում մեր երկրում»,- ասել է նա: Նրա հայտարարությունները տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում պաշտպանում էր ամերիկացիների զենք պահելու իրավունքը և հրապարակայնորեն հայտարարում էր, որ կառավարությունը «չպետք է թելադրի, թե զենքի ինչ տեսակներ կարող են ունենալ արժանապատիվ մարդիկ», փետրվարի 14-ին Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի կոտորածից խիստ քննադատության է արժանացել: Այս դպրոցի նախկին աշակերտներից մեկը՝ 19-ամյա Նիկոլաս Քրուզը, կրակ էր բացել, ինչի հետևանքով 17 մարդ էր զոհվել, ևս 14-ը վիրավորվել էին:
Ամեն անգամ այս հանդիպումների ժամանակ նա համոզմունք է հայտնում, որ խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցն ուսուցիչների զինումն է, սակայն՝ ոչ բոլորի, այլ միայն «մի քանիսի, ովքեր համապատասխան պատրաստվածություն են անցել և լավ հասկանում են զենքից», ասել է Թրամփը` հավելելով, որ այս կատեգորիայի մեջ կարող են ներառվել ուսուցիչների 10-ից 40 տոկոսը: