Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն ուղղված փոքրիկ աղջկան Թուրքիայում մեծ արձագանք են գտել։
Ինչպես փոծանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին, Թուրքիայի նախագահը Մարաշ քաղաքում հանրահավաքի ժամանակ հարթակ է կանչել զինվորականի հագուստով փոքրիկ աղջկա և ասել․ «Եթե նա էլ պատերազմի ժամանակ զոհվի, նրա դիակն էլ Թուրքիայի դրոշով կփաթաթենք։ Աղջիկ ջան, դու ամեն ինչի պատրա՞ստ ես»։ Այս հարցին աղջիկը դրական է պատասխանել, իսկ հավաքվածները ծափահարել են։
Սոցկայքերի թուրք օգտատերերը վրդովված են, քանի որ Էրդողանը փոքրիկ աղջկան արդեն զոհում է հանուն իր վարկանիշի։