Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը կարևոր ու ողջունելի էր: Նման տեսակետ հայտնել է «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քաղաքագետն ընդգծել է, որ բոլորի համար տեսանելի ու հստակ էր, որ Հայաստանի ղեկավարի ելույթը փորձում էր լցնել Բրյուսելի և Մոսկվայի միջև առկա անդունդը:
Քաղաքագետի խոսքով՝ Մյունխենի համաժողովը կառուցողական հարթակ էր, որտեղ կարելի էր հնչեցնել տեսակետներ «եվրասիական ընդդեմ եվրոպական ինտեգրացիայի» մոդելների հեռանկարների մասին:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Յան Բրեմերը նկատել է, որ միջազգային հանրությունն իսկապես պետք է նպաստի կարգավորման հիմքում ընկած հիմնական սկզբունքների իրականացմանը՝ «հավատարիմ մնալով» ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, որը, ըստ նրա, ենթադրում է հենց իրական խաղաղարար գործողություններ: