Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով վերջինիս չգնալ իրենց երկիր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Կամել Դաուդն իր նամակում մասնավորապես գրել է. «Էրդողա՛ն, բոլոր ձերբակալվածների, սպանվածների և տանջանքների ենթարկվածների անունից ասում եմ՝ բարով չես գալիս մեր երկիր: Ոչ, Էրդողա՛ն, դու Ալժիրում ցանկալի չես:
Դաուդը նշել է, որ Էրդողանն իր կողմնակիցների և մերձավոր շրջանակների համար Թուրքիան վերածել է շուկայի, իսկ ընդդիմադիրների համար՝ կալանավայրի: Նա հույս է հայտնել, որ ժողովուրդը «ողջ կմնա և կփրկվի» Էրդողանի ձեռքից:
Կամել Դաուդն իր նամակում հավելել է, որ Էրդողանի պոպուլիզմի պատճառով Թուրքիան դեռ շատ բան է կորցնելու: Նա ընդգծել է, որ Ալժիրը կարիք ունի իսկական ընկերների և դաշնակիցների, այլ ոչ թե Էրդողանի, ում «ձեռքերն արյան մեջ են շաղախված»: