Ռուսաստանում ստեղծվել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունը, հայտնում է միության պաշտոնական կայքը։
Կազմակերպության նպատակն է նպաստել Ռուսաստանի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը:
Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռուս-արցախյան բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդումը, բազմազգ ռուսական հասարակությանը հայերի բազմադարյա պատմության հետ ծանոթացնելը:
Համաձայն աղբյուրի՝ Ռուսաստանի Դաշնության և Արցախի Հանրապետություն միջև հասարակական, մշակութային, գրական և ստեղծագործական հարաբերությունների շրջանային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ հայկական սփյուռքի՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ։