Վրաստանի նախագահը չի հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը
Մառենուլիում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության սրմանը, հայտնում է APA-ն:
Հանդիպման մասնակիցներից մեկը Մարգվելաշվիլիին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը, սակայն Վրաստանի նախագահը նրան մերժել է:
Մարգվելաշվիլին հավելել է, որ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին: