Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «զինագործների» ամսվա լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն առայժմ գլխավորում է առաջարկված 4 ֆուտբոլիստների ցանկը: Բացի հայ կիսապաշտպանից, ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար առաջադրված են նաև Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմզին, Հեկտոր Բելերինը:
Մխիթարյանի օգտին կարող եք քվեարկել նաև Դուք՝ հետևյալ հղումով: