81 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայ ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը՝ հայտնի դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի հարազատ եղբայրը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
«Ռեժիսորը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան տևական հիվանդությունից հետո»,- տեղեկացրել են Մհեր Մկրտչյանի անվան թատրոնից, որը 2000թ.-ից գլխավորում էր ռեժիսորը:
Փետրվարի 27-ին լրացել էր Ալբերտ Մկրտչյանի 81-ամյակը: