Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ազգային Ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանի հանդիպումը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Հարությունյանի հետ:
Քննարկվել են Հայաստանում ուկրաինական համայնքի խնդիրները, համայնքային կազմակերպությունների գործունեությունը և այլն: Աննա Հարությունյանը ներկայացրել է իրենց կազմակերպության կառուցվածքն ու ուկրաինական համայնքին համախմբելուն ուղղված ջանքերը, իր պատկերացումները խորհրդարանի հետ համագործակցության վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և զարգացնել բարեկամական խմբի և ուկրաինական համայնքի համագործակցությունը, այդ թվում՝ խմբի օրակարգում ներառելով համայնքին հուզող հարցերը: