Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը, ում ենթակայության տակ են գտնվում երկրի լրագրողները, հրաժարական է տվել:
«Ես, որպես մշակույթի նախարար, չեմ կարող ընդունել, որ իր պաշտոնավարման ընթացքում լրագրող է սպանվել», - հայտարարել է Մադարիչը:
Հիշեցնենք, փետրվարի 26-ին Վելկա-Մակա քաղաքում իր տանը սպանված են գտել 27-ամյա լրագրող Յակ Կուչակին և նրա ընկերուհուն: Նշվում, է որ, ամենայն հավանականությամբ, սպանությունը պատճառը նրա մասնագիտական գործունեությունն է: