Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերվել է իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի (1884-1920) վրձնի կնոջ դիմանկարը, որը անցյալ դարի ընթացքում «թաքնված» է եղել մեկ այլ կտավի տակ՝ աշխատանքը նույն վարպետի «Աղջկա դիմանկարը» գործն է, հայտնում է «Արմենպրես»-ը:
Թանգարանի աշխատակիցներին հայտնագործություն կատարելուն օգնել Է 1917 թվականին նկարված նկարի ռենտգենյան հետազոտությունը, որը Լոնդոնի պատկերասրահի գլխավոր գլուխգործոցներից մեկն է: Ենթադրաբար, սկզբնապես Մոդիլիանին պատկերել Է բրիտանացի գրող, բանաստեղծուհի և լրագրողուհի Բեատրիս Հասթինգսին, որի հետ նրան կապել են ռոմանտիկ հարաբերություններ: Հնարավոր Է, երբ երկու տարի տևած սիրավեպը 1916 թվականին ավարտվել Է, նկարիչը որոշել Է ոչնչացնել նախկին սիրուհու մասին հիշողությունները՝ նրա դիմանկարի վրա նկարելով այլ կնոջ: