Ամերիկյան Independent-ը հրապարակել է Ռոբերտ Ֆիսկի հոդվածը, որում նա խոսում է շատ ու շատ թուրքերի հայկական ծագման մասին:
Նա գրում է, որ չնայած 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում հայեր գրեթե չեն մնացել, սակայն այստեղ մեծ թիվ են կազմում թուրքացված հայերը և նրանց ժառանգները, ովքեր օր օրի հեռանում են իրենց արմատներից:
Հեղինակը նշում է, որ մինչև «սուլթան» Էրդողանի իշխանության հաստատումը, նրանք քիչ թե շատ կարողանում էին ազատ խոսել իրենց հայկական ծագման մասին և գիտեին, որ իրենց բռնի թրքացրել են՝ ստիպելով ընդունել իսլամ, խոսել թուրքերեն, հայ աղջիկներին կնության են տվել թուրքերի և քրդերին: