Թուրքիայի գլխավոր հեռարձակողն արգելել է ցուցադրել թուրքական և քրդական 208 երգեր, որոնք «ահաբեկչություն են քարոզում» և ունեն «անբարո բովանդակություն»։ News.am-ի հաղորդմամբ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Աթիլլա Սերթելը դիմել է խորհրդարանական ենթահանձնաժողովին՝ TRT-ի հայտարարության կապակցությամբ բացատրություն տալու պահանջով։
Նշենք, որ արգելված ցանկում հայտնվել են քրդական 66 և թուրքական 142 երգեր, այդ թվում՝ Թուրքիայում հայտնի երաժիշտների կատարումները։ 1980 թվականի հեղաշրջումից հետո նման արգելք Թուրքիայում սահմանվում է առաջին անգամ։
Սերթելի պահանջից հետո TRT-ն հայտարարություն է տարածել, որ նման արգելք գոյություն չունի, արգելվում է միայն ծխախոտի և ալկոհոլի կադրերով հոլովակների ցուցադրումը։