Նվազագույն աշխատավարձը Վենեսուելայում մարտի 1-ից բարձրանում է 58%-ով, իր Facebook Live ալիքում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Այժմ նվազագույն աշխատավարձը կկազմի 392 600 բոլիվար: Միևնույն ժամանակ 915 000 բոլիվար լրացուցիչ վճարում կարվի հիմնական պարենային զամբյուղից ապրանքներ ձեռք բերելու համար: Այդպիսով, ընդհանուր գումարը գերազանցում է 1,3 մլն բոլիվարը:
«Սև շուկայի» փոխարժեքով ընդհանուր նվազագույն աշխատավարձը կկազմի 6 դոլարից քիչ ավել: