Քիշնևում մարտի 2-ին տեղի կունենա ԳՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջկառավարական կոնֆերանսը, որին չեն հրավիրվել Ադրբեջանի ներկայացուցիչները, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:
Ադրբեջանում նշել են, որ իրենց հետաքրքրությունը ԳՈՒԱՄ-ի նկատմամբ նվազել է, քանի որ գործընկեր երկրները չեն քննադատել Երևանին՝ Լեռնային Ղարաբաղում իր «գործողությունների» համար: Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի նկատմամբ ևս կիրառվեն «օկուպանտ» և «ագրեսոր» եզրույթները, որոնք ԳՈՒԱՄ-ի կողմից կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ:
Հաղորդվում է նաև, որ կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն նաև «քարոզչության և ապատեղեկատվության» վերաբերյալ հարցեր: