Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 մարզիկով այսօր մեկնում է Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնելուց առաջ ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ հավաքի մեկնում են Հայաստանի առաջնությունում աչքի ընկած բոլոր ծանրորդները: 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը մնում է տանը՝ վնասվածքը բուժելու: