Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության նկատառումներով մարտի 5-ին դադարեցրել է աշխատանքը, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ չի հստակեցվում թե ինչի հետ է կապված նման որոշումը: Նշվում է, որ աշխատանքների վերսկսման մասին դեսպանատունը հավելյալ կհայտարարի:
Ավելի ուշ Անկարայի նահանգապետարանը հայտարարել է ԻՊ դեմ մայրաքաղաքում գործողություն իրականացնելու մասին: