Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:
«Ֆրանսիան դեմ է արտահայտվել այդ հայտարարություններին և դատապարտում է ցանակացած հայտարարություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա»,- դեսպանը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը մամլո ասուլիսի ժամանակ: