Մարտի 2-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։
Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունում։