Թուրքիայում Ստամբուլ-Անկարա չվերթն իրականացնող Turkish Airlines-ի օդանավի օդաչուն թռիչքից վայրկյաններ առաջ է նկատել, որ օդանավում վառելիք չկա։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ THY-ի օդանավը թռիչքուղում շարժվելու ժամանակ հանկարծակի արգելակել է, որի հետևանքով օդանավի 3 բորտուղեկցորդուհիներ ընկել են գետնին ու վնասվածքներ ստացել, փոխանցում է News.am-ը:
Ավելի ուշ պարզվել է, որ օդաչուն օդանավը օդ բարձրացնելուց վայրկյաններ առաջ է նկատել, որ վառելիք չկա օդանավում և արագ արգելակել է օդանավը։