Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հարավկորեական նախագահի հատուկ բանագնացների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է «հայրենիքի միավորման նոր պատմություն» սկսել, հայտնում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Կիմ չեն Ինն արտահայտել է «սկզբունքային կամք և ամուր ցանկություն միջկորեական հարաբերությունների զարգացման համար»: Նրան փոխանցել են Հարավային Կորեայի նախագահի նամակը, իսկ հատուկ բանագնացը պատմել են Մուն Չժե Ինի մտադրության մասին բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրահանգել է «անմիջապես միջոցներ ձեռնարկել դրա համար»: