Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը մարտի 6-ին ևս փակ կլինի: Պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են, հայտնում է «Արմենպրես»-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունը հայտարարել էր, որ իր աշխատանքները դադարեցնելու է միայն մեկ օրով: Նշվում է, որ առկա վտանգի անցնելուն պես դեսպանությունը կշարունակի իր բնականոն աշխատանքը:
Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ բազմամարդ շրջաններից, դեսպանատան և դրա հարակից տարածքներից: Հայտնի զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելիս էլ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել սեփական անվտանգությանն ու լինել զգոն:
Անկարայի նահանագապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ դեսպանատան կողմից ստացված հետախուզական տվյալների առնչությամբ, որոնց համաձայն հնարավոր են ահաբեկչական գործողություններ ԱՄՆ դեսպանատան կամ քաղաքացիների դեմ: