Արցախ այցելության համար ադրբեջանական բանտում հայտնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական Detq խմբի «Toy Guns» («Խաղալիք զենք») երգի տեսահոլովակը:
«Ադրբեջանական մանկապարտեզում Հայաստանի նկատմամբ ատելության դաստիարակության(!) մասին երեկվա տեսանյութից հետո, որպես հակադրություն, դիտեք այս հաճելի տեսահոլովակը: Նույնպես երեխաների մասնակցությամբ: Երգը գրել են 2016 թվականին Ղարաբաղում Ապրիլյան պատերազմին մասնակցած երկու հայ զինվոր: Եվ այդ երգը խաղաղության համար է, որ չզոհվեն ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի տղաները», - գրել է Լապշինը: