Մարտի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակն, ինչպես նաև անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: