Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա, փոխանցում է «Արմենպրեսը»:
Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք:
ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունը Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էր զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից: