Ամերիկյան «Mattel» ամերիկյան ընկերությունը, որը արտադրում է աշխարհահռչակ Բարբի տիկնիկները, Կանանց միջազգային օրվա նախօրեին, ԱՄՆ-ում ներկայացրել է տիկնիկների մի նոր շարք, որոնց պատկերը հիմնված է ականավոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների՝ ներառյալ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոնի և ամերիկացի օդաչու Ամելյա Էրհարտի կերպարի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքում:
«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մենք մտադիր ենք ուշադրություն հրավիրել այն մարդկանց վրա, ովքեր օրինակ են կանանց համար, որոնք պետք է հնարավորինս շատ աղջիկների ոգեշնչեն»,- հայտարարել են Mattel-ում:
Արտադրողը ներկայացրել է «Ոգեշնչող կանայք» շարքը, որն այս պահին բաղկացած է երեք Բարբիներից:
Բացի մոդելներից, որոնց ստեղծմանը ընկերությանը ոգեշնչել են Կալոն և Էրհարտը, դրանում տեղ է գտել այն տիկնիկը, որը ստեղծվել է ամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի կերպարով: Այդ շարքի յուրաքանչյուր տիկնիկի ուղեկցում է տեղեկատվություն դրա նախատիպի նվաճումների մասին: Shero հավաքածուն, որը մեծարում է այն կանանց, ովքեր արդի նշանավոր մոդելներ են աղջիկների համար, կհամալրվի 14 նոր տիկնիկներով: Դրանում հայտնվել են նաև այն տիկնիկները, որոնք ստեղծվել են բռնցքամատի գծով օլիմպիական չեմպիոն Նիկոլա Ադամսի, սնոուբորդիստուհի Խլոյա Քիմի, դերասանուհի Գուան Սյաոտունի, ռեժիսոր Փեթի Ջենիքսի և ավագ խոհարար Էլեն Դարոզի կերպարների հիման վրա: