Չնայած տաք եղանակին՝ մարտի 8-ին՝ կեսօրից հետո և 9-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում քամին կուժգնանա 20-25մ/վրկ: Այս մասին «Հայկական ժամանակին» է հայտնել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Մարտի 10-ի առավոտյան տեղումները բոլոր մարզերում կդադարեն, և մինչև մարտի 12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Նշեմ նաև, որ դիտվող անձրևները միայն ունեն դրական ազդեցություն բոլոր առումներով, քանի որ սակավաձյուն ձմռանից հետո մենք այս պահին ունենք տեղումների կարիք»,- հավելել է Սուրենյանը։